Ա. Արզումանյանը հիշեցրեց. Մարտի 1-ից հետո ընդդիմադիրները հալածյալներ էին Հանրային հեռուստաընկերությունում

Մարտի 1-ից հետո ընդդիմադիրները հալածյալներ էին Հանրային հեռուստաընկերությունում: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության քննարկման ժամանակ արեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Եղել են դեպքեր, որ ես ու իմ գործընկերները վարկաբեկվել ենք Հ1-ով»,- ասաց նա՝ նշելով, որ անօրինական ձայանգրություններ են հրապարակվել, իսկ հետո իրենց հնարավորություն չի տրվել պատասխանելու:

Ա.Արզումանյանը նշեց, որ ակնկալում է, որ փոփոխություններ կմտցվեն ՀՀԸ եթերում և այն կսպասարկի ընդհանրական հանրային շահը, որը պահանջում է հավասար տեղեկատվություն:

«Կարող եք անտեսել մարդուն, բայց անտեսեք բոլոր իմաստներով՝ և՛ լավ, և՛ վատ: Եթե վատն եք ասում, թույլ տվեք այդ մարդն էլ ելույթ ունենա ՀԸ-ով»,- ասաց Ա.Արզումանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս