Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում, 43-ամյա մայրը տեղում մահացել է, 24-ամյա տղան հիվանդանոցում է. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչ, 24-ամյա Վահե Աթաբեկյանը Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի Սարիգյուղի վարչական տարածքում իր վարած ՎԱԶ-21011 մակնիշի 23 ՕՕ 371 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Տավուշի մարզի Սեւքար գյուղի բնակիչ, 55-ամյա Թոռնիկ Սահակյանի վարած ԿՌԱԶ մակնիշի 31ՏՏ 655 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով ՎԱԶ-21011-ի վարորդ Վ. Աթաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղեւորուհին, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդի մայրն է, 43-ամյա Ջեմմա Շահնազարյանը, տեղում մահացել է:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս