Բաժիններ՝

«Մի՞թե չհասկացաք, որ ես այնքան եմ ՀՀԿ ական, որքան ՀՀՇ ական էինք՝ ձեզանից շատերի հետ միասին». Պարգև Օհանյան

«Մի՞թե չհասկացաք, որ ես այնքան եմ ՀՀԿ ական, որքան ՀՀՇ ական էինք (ձեզանից շատերի հետ միասին), երբ ՀՀՇ-ն էր ղեկավարում երկիրը կամ կոմունիստ էինք (մենք կամ մեր հայրերը), երբ կոմկուսն էր ղեկավարում ղեկավարում:

Երբեք կուսակցական չեմ եղել. չէի էլ պատկերացնում, որ դառնալն այդքան հեշտ է (կոմկուսի անդամ դառնալը հավասարազոր էր մագիստրոսական թեզի պաշտպանության. կարդացեք «կուսակցություններ՜, կուսակցություններ՜…» նախորդ ստատուսս): Լինենք ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, կոմունիստ, ՀԱԿ, թե Դաշնակ՝ համոզված եմ, որ Ազգի համար վճռորոշ պահին, հավատով համախմբվելու ենք մեկ դրոշի և կարգախոսի տակ… Հիշո՞ւմ եք, երբ Հրանտ Դինքը սպանվեց, հարյուրավոր թուրքեր դուրս ելան փողոց՝ «մենք հայ ենք» կարգախոսով: Ի՞նչ էր դա՝ կեղծավորությո՞ւն, համերաշխությո՞ւն (հայերին/. ոչ, դա յուրատեսակ բողոքի ցույց էր՝ ընդդեմ իշխանությունների (վարած քաղաքականության)… Երկար սպասեցի, որ ընդդիմությունը կայանա՝դառնա միասնական՝ մեկ (ժողովրդավարական) ղեկավար կազմով, մեկ կանոնադրությամբ ու ծրագրով. առողջ (ոչ հեղափոխական), կառուցողական գործունեությամբ՝ ի շահ պետության ու ժողովրդի…

Բայց ոչ՝ ամեն ինչ, կամ ոչինչ. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» (մինչդեռ, ըստ Աստվածաշնչի, պետք է լինի՝«Ով մեր դեմ չէ, մեզ հետ է»): «Միայն գողություն, Շուրա»,- ինչպես ասում է հայտնի հերոսը: Միայն Նախագահ (կամ վարչապետ, շուտով) և խաղեր, խաղեր…

Իսկ մենք… Նկատե՞լ եք, որ ոչխարներին (հոտը) առաջնորդում են ոչ թե հովիվները, այլ այծերը… «Քառյակը» («կվարտետը»), որտեղ թավջութակը ԲՀԿ-ն է, կներեք, ծիծաղելի է՝ նման հայտնի՝«խեցգետին, շնաձուկ, կարապ» վիճակին. ամեն մեկն իր երգն է երգում. չկան նոտաներ, չկա մեղեդի: Ժողովրդավարության պատրանք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս