Բաժիններ՝

«Բաշնեֆտի» գործի հետաքննման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի վաճառքի գործի հետաքննման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականը: Այս մասին հայտարարել է գործարար Լևոն Հայրապետյանի շահերը ներկայացնող, փաստաբան Սամվել Կարախանյանը:

Տվյալ գործով ացնում են նաև «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն ու «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովը: Փաստաբանի խոսքերով՝ գործն ընթանում է այս տարվա ապրիլից:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ «Սիստեմայի», «ՄՏՍ»-ի ու «Բաշնեֆտի» բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է ապրել՝ կապված հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքն օրինականացնելու մասին Եվտուշենկովին ներկայացված մեղադրանքների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս