Վլադիմիր Գասպարյանը՝ Շանթ Հարությունյանից վրեժխնդիր լինելու մասին

Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանի գործով դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդել է Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, իսկ նրա որդուն՝ Շահեն Հարությունյանին, 3 տարվա ազատազրկման: Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա դրանում վրեժի տարրեր տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով այն, որ հասարակական շրջանում կարծիք կա, թե դա վրեժխնդրություն է:

«Վրեժխնդրությունն ամենավատ բանն է, որ գոյություն ունի: Ինքս չեմ կարծում, որ դատարանը նման մոտեցում կցուցաբերի: Ես ուղղակի ակնկալում եմ, որ այդպես չի լինի: Ես ինքս հակված եմ մի ուրիշ տեսակի մտածելու: Եթե մարդ շտկվող է, կշտկվի՝ մի օրում, մի ժամում, մի ամսում, մի տարում: Եթե մարդ շտկվող չի, չի շտկվի 10 տարում, 20 տարում: Այնպես որ՝ ես այդ պատիժներին մի քիչ փիլիոսոփայորեն եմ մոտենում, կարծում եմ, որ այդպես չի լինի»,- ի պատասխան ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս