100 օր, 200 օր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես եւ կանխատեսել էինք՝ սահմանին լարվածության թուլացումը մեծացրեց լարումը ներքաղաքական կյանքում:

Բոլորը մեկեն հիշեցին կառավարությանն առաջադրված 12 կետերի, մինչեւ սեպտեմբեր վերջնաժամկետի, նոր նախարարների կատարած աշխատանքների մասին:

Բայց մինչ մեր ընդդիմությունը, մեկ-երկու-երեք-չորս՝ կսկսեր հարցեր բարձրացնել, հարցազրույցներ տալ, արձակուրդից հետո վերագտնել աշխատանքային նախկին ակտիվությունը, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը՝ մեկ-երկու, մեկ-երկու, սկսեց ասուլիսներ տալ, հաշվետվություններ ներկայացնել, նիստեր անել, հյուրեր ընդունել:

Վերջին օրերին մի քանի նախարարություններ ու գերատեսչություններ իրենց հաշվետվությունները տարածեցին, մասնավորապես՝ ֆինանսների նախարարությունը, Քաղավիացիայի վարչությունը:

Եվ չնայած գործող վարչապետը չի ընդունում «100 օր, 200 օր» հասկացությունը, բայց մի քանի բարձր պաշտոնյաներ, մասնավորապես Կադաստրի պետը, սպորտի նախարարը, 100 օրն ամփոփող ասուլիսներ հրավիրեցին: Այսօր էլ առնվազն երկու նախարար՝ քաղաքաշինության եւ գյուղատնտեսության նախարարները, ասուլիս են տալու»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս