Բաժիններ՝

Պորոշենկոն հաջորդ շաբաթ կցրի խորհրդարանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ լրանում է Գերագույն ռադայի պատգամավորներին նոր դաշինք ձևավորելու համար հատկացված 30-օրյա ժամկետը: Քանի որ այդ ընթացքում չկան արդյունքներ, ուստի նախագահն ունի օրինական բոլոր հիմքերը՝ խորհրդարանը ցրելու համար:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևը: Նրա խոսքերով, Պորոշենկոն արդեն հաջորդ շաբաթ կստորագրի Գերագույն ռադան ցրելու և խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին հրամանը:

Մեդվեդևը հավելել է, որ սեպտեմբերին հրապարակվելու է քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոշոր բարեփոխումների փաթեթը: Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պորոշենկոն, վավերացվելու է ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:

Ուկրաինայի Գերագույն ռադայում առկա խորհրդարանական դաշինքը փլուզվել էր այս տարվա հուլիսի 24-ին: Դրանից մեկ շաբաթ անց Պորոշենկոն իրատեսական էր համարել խորհրդարանական վաղաժամ ընտրությունների անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս