Բաժիններ՝

Շատ լավ կլիներ, եթե քաղաքապետարանն առաջնորդվեր՝ «ոտքդ մեկնիր քո վերմակի չափով» ժողովրդական իմաստուն ասացվածքով

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

«Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ սպառիչ պատասխան տալ երևանցիներին անչափ հուզող հետևյալ հարցերին.

  • Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքների վերաբերյալ հայտարարված մրցույթում ո՞ր կազմակերպությունն է հաղթել,
  • Ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում պողոտայի վերանորոգման աշխատանքը,
  • Ե՞րբ են ավարտվելու այդ աշխատանքները,
  • Երևանի փողոցներում դրված թանկարժեք նստարանների լաքը, ըստ պատկան պաշտոնյաների հայտարարությունների, չպետք է թափվեր, որովհետև դրանց փայտը հատուկ տեխնոլոգիայով եփված լինելով, անձրևներից պետք է պաշտպանված լիներ: Այնինչ շատ տեղերում, մասնավորապես Մալաթիայի Անդրանիկ արձանի տարածքի, Կոմիտաս պողոտայի վրայի և շատ այլ վայրերում դրված նստարանները խունացել են ու լաքը թափվել է: Փաստորեն այդ նստարանները շատ թանկ են նստում Երևանի բյուջեի վրա: Հետևո՞ւմ է արդյոք քաղաքապետարանի համապատասխան կառույցը թանկարժեք նստարանների որակին: Մի՞թե այլընտրանք չկա, կարծում եմ կարելի է գտնել: Այս և նման շատ դեպքերում, (օրինակ դրոշները փոխելու վրա ծախսած գումարները) կարծում եմ Երևանի բյուջեն շատ ավելի արդյունավետ կարելի է ծախսել՝ առաջնորդվելով ժողովրդական իմաստուն ասացվածքով՝ « ոտքդ մեկնիր քո վերմակի չափով»»:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս