Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանի փողերը պակասել են

Պարզվում է՝ ՀՀ կառավարության անդամների դրամական միջոցները այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ոչ միայն չեն ավելացել, այլ նաև պակասել են։ Այս եզրակացությանը կարելի է գալ՝ համեմատելով նախարարների կողմից այս տարվա մայիսին լրացված գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2013 թվականի վերջի տվյալների հետ։

Ամենից շատ՝ մի քանի անգամ նվազել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի դրամական միջոցները։ 2013 թվականի վերջին նա հայտարարագրել էր 33 միլիոն դրամ, 14 հազար դոլար և 3500 եվրո։
Մինչդեռ այս տարվա մայիսի 9-ին լրացրած հայտարարագրում Ն. Սարգսյանը նշել է 7 միլիոն դրամ, 14 հազար դոլար և 3500 եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս