Տեր-Պետրոսյանն առաջիկայում կհրապարակի իր հետնորդի անունը

168.am-ի տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո, թիմակիցների նեղ շրջանակին ներկայացրել է իր որոշման իրական հիմնավորումները:

Տեր-Պետրոսյանն ասել է, որ չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ այնպես, ինչպես 1998 թվականին (այսինքն` տևական ժամանակ մեկուսանալ), սակայն նաև ակտիվորեն չի ներգրավվելու ընթացիկ քաղաքական գործընթացներում:

Միաժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում թիմակիցներին կհայտնի իր հետնորդի անունը, որն ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կհրապարակվի նախագահական ընտրություններից հետո:

ՀԱԿ-ում 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ վերնախավում հասկացել են, որ խոսքը Լևոն Զուրաբյանի մասին է: Իր հերթին Լ. Զուրաբյանը նկատելիորեն պասիվացրել է հրապարակային գործունեությունը` հարցազրույցներ, մեկնաբանություններ չի տալիս` Տեր-Պետրոսյանի հետնորդի դերում որպես ավելի «ծանր» գործիչ ներկայանալու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս