Բաժիններ՝

Նրբագեղության գաղտնիքներն՝ ըստ ճապոնուհիների

Հայտնի է, որ կան մարդիկ, ովքեր կարող են ուտել օրվա ցանկացած ժամին և ցանկացած սննդամթերք՝ առանց քանակային սահմանափակումների, և չեն գիրանում։ Բժիշկները կարծում են, որ դա բնորոշվում է մարդու ծագումնաբանական առանձնահատկություններով, տարիքով, ֆիզիկական ակտիվության չափով։

Ճապոնական ֆենոմենը հնարավոր չէ բացատրել միայն այս չափորոշիչներով։ Կստացվեր, որ գրեթե ողջ ազգը համապատասխանում է այդ չափորոշիչներին։ Օրինակ, նույնիսկ տարեց ճապոնուհիներն աչքի են ընկնում նուրբ կառուցվածքով, իսկ տղամարդկանց շրջանում հազվադեպ են հանդիպում գեր մարդիկ։ Այդ երկրում բնակչության 20 տոկոսը 65-ից բարձր տարիք ունի, ծերության թոշակը մոտ է 2000 դոլարին (ամսական), ուրեմն՝ ճապոնացիները չունեն ֆինանսական խնդիրներ, սակայն նրանք պահպանում են իրենց ավանդական սննդակարգը։ Դա հիմնականում ձկնեղեն է, ծովաբույսեր, հատիկավոր բույսերից ստացված չմշակված սերմեր, տեղական միրգ և բանջարեղեն։

Ճապոնացու համար սեփական առողջությանը հետևելը պարտականություն է, երկրում իրագործվում են բազմաթիվ կենսունակ առողջապահական ծրագրեր։

Ճապոնացիները շատ քիչ են միս սպառում՝ 10 կգ, այն դեպքում, երբ մեկ ամերիկացին սպառում է տարեկան 20 կգ միս։ Միսը պարտադիր պատրաստվում է մանր կտրատած կտորներով։ Շատ ցածր է կաթի, կարագի, մակարոնեղենի սպառումը, սակայն ներմուծվում է թթվային կաթնամթերք, օրինակ՝ Բուլղարիայից, կամ հետևելով պետական որոշմանը, յուրաքանչյուր քաղաքացի որոշակի մեղվակաթից ստացված պատրաստուկ է խմում։

Կարդացեք նաև

Հետաքրքիր է իմանալ, որ ըստ այդ երկրում անցկացված հարցումների՝ ճապոնուհիները քաղցրավենիքի՝շոկոլադ, խմորեղեն, պաղպաղակ և այլն, մեծ սիրահար են, սակայն նրանց սննդի մեջ քաղցրն անհամեմատ ավելի քիչ է, քան Արևմուտքի կանանց սննդակարգում։

Երկրում մեծ ուշադրություն է դարձվում ջրի որակին. ճապոնացին գիտի, որ ջրային բալանսի պահպանումը կարևոր է ճարպերի այրման և հեռացման համար, նաև կանխարգելում է մաշկի ծերացումը։ Ի դեպ, կարևոր է իմանալ, որ որպեսզի կանխվի ջրի կուտակումն օրգանիզմում՝ պետք է շատ հեղուկ խմել։ Կարող է ոմանց զարմանալի թվալ, սակայն ջուրը նպաստում է ճարպերի այրմանը և քաշի նվազեցմանը։

Իհարկե, արևելյան ժողովուրդների կենցաղում կարևորագույն դեր է կատարում թեյը։ Հատկապես կանաչ թեյը, որը պարունակում է ավելի քան 300 օգտակար նյութեր և ունի հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հականեխիչ հատկություններ։ Կանաչ թեյը կանխարգելում է աթերոսկլերոզը, կաթնագեղձի ուռուցքային հիվանդությունները, շագանակագեղձի ադենոման։

Կանաչ թեյը կանխարգելում է քաշի ավելացումը։

Ճապոնիայում վաղուց ի վեր հասկացել են ավտոմեքենա վարելու վնասակար ազդեցությունը առողջության վրա. նրանք երթևեկում են հեծանիվով և շատ են քայլում։

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ այդ երկրում ձևավորված առողջապահական մշակույթի շնորհիվ՝ զարգանում է մարդու որակապես նոր տեսակ։

Հ.Գ. Ջուլիետա Սահակյանի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը կարող եք ձեռք բերել «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նաիրի» գրախանութներում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս