«Unblock Humanity» նախաձեռնության նպատակն է՝ իրականացնել միջազգային մեդիա արշավ Արցախի շրջափակման վերաբերյալ։ Այս նպատակով պատրաստել ենք Արցախի շրջափակման վերաբերյալ ազդեցիկ հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով, որի դիտումների թիվն անցել է 3.6 միլիոնից։ Հոլովակի տարածման համար իրականացրել ենք գովազդային արշավ, ինչպես նաև համագործակցություն մեծ լսարան ունեցող ազդեցիկ մարդկանց հետ։