Ս․թ․ հուլիսի 10-ին Երևանի «Փարավոն» համալիրում կայացել է հերթական Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը։ 20 միջազգային հովանավորներով խաղային տեխնոլոգիաների ոլորտի՝ տարածաշրջանում ամենախոշոր մրցանակաբաշխությունն այս տարի միավորել է 600-ից ավելի միջազգային հյուրերի, որոնց թվում աննախադեպ տոկոս են կազմել աշխարհի խոշոր ՏՏ ընկերությունների հենց ղեկավար կազմի ներկայացուցիչները։