«Գնացել ես Ամերիկա, մինուսով վերադարձել ես, բայց ժպտում ես, իսկ մարդիկ տեսնում են՝ ինչ կատարվեց, դրա համար էլ խանդավառված չեն: Ալիևն օրերս մեզ հիվանդ ժողովուրդ անվանեց. Ո՞նց ես խաղաղություն բերում, որ նա ասում է՝ հիվանդ եք: Միջանցք տալը, Սյունիքն արդեն ազդակ էր՝ Երևանը հանձնելու, անխուսափելի է, մենք էլ ոչինչ չենք անում: Մի օր էլ ստիպված ենք լինելու Երևանից դուրս գալ, բայց արդյո՞ք կհասցնենք դուրս գալ… Կա՞ մի սրբություն, որ Նիկոլ Փաշինյանը չի պղծել: Աշխարհն էլ է զարմացած: Քո հոգևորականներին է այսօր դատում, եկեղեցու դեմ է դուրս եկել…»:
«Ո՞ր իրավական ակտով են ասում, որ հայտարարագրում նվիրատվության նշում կատարելը բավարար է, որպեսզի դուք հարկային պատասխանատվությունից ազատվեք: Ոչ միայն հանրային խոսույթում մանիպուլացնում են, այլ նաև խաբում են և անձին դրդում են ոչ իրավաչափ գործողության, որ հետո գնան տուգանքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:
«Ալիևն այդ ի՞նչ 300.000 ադրբեջանցու մասին է խոսում, կներեք, դա տեղի չի ունեցել 1000 տարի առաջ, որ բոլորս մոռանանք, այլ եղել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ գրեթե բոլոր ադրբեջանցիները շատ խաղաղ ձևով, ինքնակամ լքել են Հայաստանը։ Սրա հիմնավորումները վաղուց կան՝ ես չկրկնեմ, Հայաստանից հեռացող որևէ ադրբեջանցու նկատմամբ բռնություն չի եղել, նույնիսկ նրանք են փորձել հայկական գյուղերի նկատմամբ սադրիչ գործողություններ իրականացնել։