1919 թվականը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կարևոր և միևնույն ժամանակ դժվարին շրջան էր։ Երկիրը նոր էր հռչակել անկախությունը, սակայն կանգնած էր՝ ինչպես արտաքին քաղաքական մարտահրավերների, այնպես էլ՝ ներքին սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ։
Ադրբեջանցի գործիչները շտապում էին ամեն ինչ անել, որպեսզի Արցախը դարձնեին Ադրբեջանի մշտական մաս։ Հասկանալի էր, որ Արցախն Ադրբեջանին կցելուց հետո հաջորդ փուլով ամեն ինչ արվելու էր, որպեսզի Սյունիքը ևս կցվի Ադրբեջանին։ Նահանգապետ դառնալուն պես Սուլթանովը սկսում է ճնշումներ գործադրել Արցախի հայ բնակչության դեմ: