1919թ. թուրք-ադրբեջանական սպանություններն Արցախում՝ Մեծ Բրիտանիայի հովանու ներքո

1919 թվականի հունվարին Խոսրով բեկ Սուլթանովը նշանակվում է Արցախի գեներալ-նահանգապետ: 1919 թվականի օգոստոսի 22-ի համաձայնությամբ Արցախը ժամանակավորապես դարձել էր Ադրբեջանի մաս։

Ադրբեջանցի գործիչները շտապում էին ամեն ինչ անել, որպեսզի Արցախը դարձնեին Ադրբեջանի մշտական մաս։ Հասկանալի էր, որ Արցախն Ադրբեջանին կցելուց հետո հաջորդ փուլով ամեն ինչ արվելու էր, որպեսզի Սյունիքը ևս կցվի Ադրբեջանին։ Նահանգապետ դառնալուն պես Սուլթանովը սկսում է ճնշումներ գործադրել Արցախի հայ բնակչության դեմ:

Չնայած այն հանգամանքին, որ որոշված էր բացառել զորքերի տեղաշարժը, ինչի մասին հրապարակային խոսել էր նաև գեներալ Թոմսոնը, հունվարի վերջին ադրբեջանական մեկ զորագունդ բրիտանական գումարտակի հետ միասին մտնում է Ստեփանակերտ:

Կարդացեք նաև

Սուլթանովի նշանակումը մեծ դժգոհություններ է առաջացնում Արցախում, քանի որ հայերը գիտակցում էին, թե ինչի է հանգեցնելու Արցախում նահանգապետի պաշտոնը Սուլթանովին վստահելը: Թեև բրիտանացիները շտապում էին հանգստացնել՝ նշելով, որ նշանակումը ժամանակավոր է, այնուամենայնիվ, Սուլթանովը կարողացավ իր սև գործն անել:

Սուլթանովի նշանակումից անմիջապես հետո Արցախում սկսվում են ռազմական և հասարակական ճնշումները: Այդ ամենի մասին գրում է նաև ժամանակի մամուլը: 1919 թվականի փետրվար ամսին Արցախում հայերի նկատմամբ տեղի ունեցած վայրագությունների մասին մանրամասն գրում է Շուշիում տպագրվող «Արցախ» թերթը: Թերթի 1919 թվականի մարտի 23-ի համարում կարդում ենք այն բոլոր վայրագությունների, սպանությունների և էթնիկ զտումների մասին, որոնք արել են թուրք-ադրբեջանական վայրագները 1919 թվականի փետրվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում.

«Այսօր գտնվել է Գրիգոր Գալստյանի և վերջինիս որդու դիակները»:

«Փետրվարի 24-ին N 12 գրությամբ Շահումյանից տանուտերը հաղորդում է 9 հոգու սպանության մասին թուրքերի ձեռքով»:

«Փետրվարի 24 N 48 գրությամբ Էրքէջի հասարակության տանուտերը տեղեկացնում է, որ թուրքերն սպանել են Էրքէջ գյուղից մի հոգու, Մանասինշեն գյուղից մի հոգու, Շահումյանից 3 հոգու, Կարաչինարից՝ կրկին երկու հոգու: Այդ բոլոր սպանությունները կատարել են միևնույն օրը՝ փետրվարի 22-ին»:

«Փետրվարի 26 N 332 գրությամբ Խաչենից հաղորդում են գյուղացիներից Ակնայի ճանապարհին խլած եզների և 2000 թումանի մասին»:

«Փետրվարի 23-ի գրությամբ Դիզակի շրջանի հրամանատարը հաղորդում է շրջանում կատարված հարձակման և Նիկ. Հակոբյանի, Հայրապետ Միրզայանի և Կարապետ Զաքարյանի սպանության մասին, որոնք կատարվել են թուրքերի ձեռքով»:

«Փետրվարի 26-ին տեղի են ունենում Թթու ջրի սպանությունները, որին զոհ են գնում Գորիսից վերադարձող Դավիթ Հարությունյանը, Սարգիս Հովհաննիսյանը և վիրավորվում են Արշակ Կարապետյանը և Տեղի գյուղացի Դավիթը: Սպանվածների դիակները բերում են և ներկայացնում են Անգլիայի միսսիային»:

«Փետրվարի 27 N 18 գրությամբ Վարանդայի Սոս գյուղի կոմիսարը տեղեկացնում է գյուղացի Մադաթ Պետրոսյանից 8800 թուման արժողությամբ գողացված անասունների մասին: Գողացված անասունների հետքերը տանում են Ղաջար թրքական գյուղի սահմանները»: («Արցախ» պարբերական, 1919, մարտ 23, էջ 3):

«Արցախ» պարբերականի վերոնշյալ համարում ներկայացված փաստերն ընդամենը 4 օրվա վայրագություններն են, որով հասկանալի է դառնում, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ Արցախում, ինչ էին անում ադրբեջանցիները Բրիտանիայի լուռ ներկայությամբ և օժանդակությամբ:

Հատկանշական է, որ այս վայրագությունների մասին Արցախի Ազգային խորհուրդը բազմիցս ներկայացրել է Անդրկովկասի բրիտանական առաքելությանը, սակայն բոլոր փաստերի առաջ նրանք աչք են փակում.

«Անդրկովկասի Միսսիան վերև հիշված հաղորդագրություններին միմիայն մի գրությամբ է պատասխանում (4 մարտ N 193), որի մեջ ասված է. «Եթե դուք ապացույցներ կներկայացնեք թուրքերի հարձակումները հայերի վրա Մարտակերտի գյուղերի մոտ և ցույց կտաք հարձակվողների անունները, ես միջոցներ ձեռք կառնեմ հարձակվողներին ձերբակալելու»: (Նույն տեղում՝ էջ 3):

Բրիտանական առաքելությունը թուրք-ադրբեջանական վայրագությունների փաստերը չտեսնելուն զուգահեռ՝ նաև չի զլանում զգուշացնել Արցախում ապրող հայերին, որ իբր թշնամություն չհրահրեն, քանի որ դա կդիտվի թշնամություն Մեծ Բրիտանիայի դեմ.

«Կրկին անգամ ձեզ հայտարարում եմ, որ եթե հայերի կողմից որևէ թշնամական քայլ արվի թուրքերի դեմ, այդ հանգամանքը կնկատվի իբրև թշնամական վերաբերմունք Մեծ Բրիտանիայի դեմ»: (Նույն տեղում՝ էջ 3):

Պատմական այս փաստերը, իրողություններն ապացուցում են, որ ժամանակները չեն կարող փոխել թուրք-ադրբեջանական դաշինքի բնավորությունն ու ծրագրերը, և երբեք չի կարող լինել մեկ հողի վրա հայ-թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղ համակեցություն: Դա են ապացուցում նաև ներկայի փաստերը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31