Իրանը փորձում է որպես բալանսավորող ուժ հանդես գալ, որպեսզի մի կողմից՝ կանխի արևմտյան և իսրայելական ազդեցության խորացումն Ադրբեջանում, մյուս կողմից՝ չթուլացնի հարաբերությունները Թուրքիայի հետ, որի հետ ունի զգայուն տնտեսական և էներգետիկ շահեր։
Չնայած Ադրբեջան-Ֆրանսիա առերևույթ լարված հարաբերություններին, ֆրանսիական Total ընկերությունը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում, չնայած որ այս տարվա հունիսին Ֆրանսիայի Սենատը երկրի կառավարությանը ներկայացրած իր զեկույցում նշել էր, որ, մասնավորապես, Total Energies-ը պետք է դադարեցնի նոր ծրագրերի իրականացումը և ներդրումներն Ադրբեջանի նավթագազային հատվածում։