«Բլոգերը ինձ հետ կապ չի հաստատել, ուղղակի իմ օնլայն խանութի էջից միանգամից պատվեր է կատարել. չափսը նշել է, կարել ենք ու ուղարկել իր հասցեով՝ Լիբանան: Այս տարազը Սյունիք-Արցախյան տարազախմբից մի օրինակ է, վրայի ասեղնագործությունը արցախյան գորգանախշ է,- պատմեց տարազի հեղինակը և նշեց, որ մինչ այդ ֆուդբլոգերին չի ճանաչել,- Ընկերներս Ֆեյսբուքում տեղադրել էին «Ղափամա»-ի տեսանյութը, ու երեկոյան երբ անցնում էի Ֆեյսբուքով, տեսա, ասացի՝ ինչ ծանոթ հագուստ է: Ուշադիր նայելուց հետո՝ ասացի՝ սա իմ կարած հագուստն է, և արդեն երբ օնլայն-խանութի վաճառքները նայեցի, հասկացա՝ Լիբանան գնացած մեր վերջին պատվերն իրենն էր փաստորեն: Շատ հաճելի պահ էր»: