Կարծում եմ առաջիկայում մանրածախ բանկինգն ավելի շատ գնալու է հաճախորդների համար անհատականացված և լոյալության վրա հիմնված լուծումների զարգացման և ներդրման ուղղությամբ։ Հաճախորդներն ակնկալելու են ոչ թե ստանդարտացված բանկային պրոդուկտներ, այլ յուրաքանչյուրն իր ակնկալիքներին և վարքագծին համապատասխանեցված լուծումներ։