«Մենք արցախցի ենք, ուժեղ ենք, դեռ դիմանում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որը շուրջ 30 տարի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում, վաճառում։
«Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հարցը կայանում է նրանում, թե այդ միջազգային ճնշումներն արդյոք բավարար կլինե՞ն, որպեսզի Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա։ Այս պահի դրությամբ, ցավոք սրտի, ճանապարհը մնում է փակ, և սա առաջացնում է այն իրավիճակը, որ մեր աշխատանքները պետք է ավելի ակտիվ լինեն, պետք է շարունակություն ունենան, որպեսզի ամեն կերպ ուժեղացնենք միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա»։
«Կալուգինը սեփական երկրի դավաճա՛ն է, հանկարծ Կալուգինով չդաստիարակեք արտաքին հետախուզության ծառայողներին, թե չէ՝ դավաճանների թիվը կշատանա»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՔՊ-ականներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։