«Այսօր այս շենքում, այս կառավարության ղեկավարն ուղղակի մեղադրել է ռուս խաղաղապահներին իրենց պարտականությունները չկատարելու մեջ, եթե մինչև հիմա խաղաղապահների հասցեին հնչում էին քննադատություններ, այսօր հնչել է ուղիղ մեղադրանք»,- Կառավարության շենքի դիմաց «Համախմբում» շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ճանապարհը փակ պահելու վերաբերյալ արված հայտարարությանը։
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում նաև պահանջագիր ներկայացրեց ՀՀ կառավարություն՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ:
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեցին, թե Արցախը 10 օրից ավելի լինելով շրջափակման մեջ՝ էկոնոմիկայի, տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել, արդյոք Արցախի գործընկերների հետ այս հարցերը քննարկե՞լ են։
«Ստեղծված իրավիճակից որևէ մեկս գոհ չենք և դատապարտում ու որոշակի քայլեր ենք անում»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով թշնամի Ադրբեջանի կողմից արդեն 11 օր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։