Այժմ այդ թույլտվությունը, օրենքի փոփոխությամբ արդեն համապատասխանության գնահատման փոխարեն՝ հավատարմագրման, մոտավորապես լիցենզավորման է ենթարկվում: Այսինքն՝ եթե նախկին կարգի դեպքում հնարավոր է եղել, օրինակ, ճկուն ֆինանսիստի, իրավաբանի խորհրդի արդյունքում համապատասխանություն ստանալ արտահանել, հիմա ավելի են ցանկանում պահանջները խստացնել, որ այդ արտահանումը տեղի չունենա»:
Ժողովրդական խոսքն ասում է՝ հողը խաբար չտա։ Բայց այս անգամ տալու է։ Ու խաբարը՝ գերեզմանատեր ու անշիրիմ նահատակներին, լինելու է դատաստանի մասին։ Հողը նրանց է հասցնելու իրենց սպանողներին կյանքի դատապարտելու մասին խաբարը։
«Իշխանությունները ոչ միայն իրենք են խախտումներ թույլ տալիս և ամեն ինչ անում են, որ օրենքով ոչինչ չլինի, այլև պայքարում են այն բացառիկ դատավորների դեմ, որոնք փորձում են ապահովել օրենքի գերակայությունը»,- նշեց Լուսինե Սահակյանը:
«Հենց հիմա արդեն բեկումը սկսվեց, որովհետև մարդկանց ամբողջ մտազբաղության մեջ մտավ «Հայաքվեի» ամենակարևոր նպատակը, հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենք ընդունել, օրենք մտցնել տալ՝ ըստ ժողովրդի ցանկության»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդի, քաղաքական բարձրաստիճան այլ պաշտոնյաների, հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների մասնակցությամբ Օնտարիոյի խորհրդարանում օրերս նշվել է «Մայիս ամիսը՝ հայկական ժառանգության ամիս» միջոցառումը:
Արցախի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է հանրապետության նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ռազմական դրության պայմաններում նախագահի ընտրության իրավունքը վերապահել Ազգային ժողովին:
Վիճակագրական ծառայությունը հերթական անգամ արձանագրել է հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում. 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ:
«Իշխող քաղաքական ուժը ՍԴ-ում «սրտի դատավոր» ուներ, որը մեկ տարի շարունակ ՍԴ նիստերին չէր մասնակցում, նույն այդ իշխանական պատգամավորներն ասում էին՝ հո միայն նիստերին մասնակցելո՞վ չէ ՍԴ անդամ, ինչն ավելի տարօրինակ էր, քան կարող էր լինել պատգամավորի պարագայում, քանի որ ՍԴ անդամը, բնականաբար, քաղաքական գործունեություն չէր իրականացնում»։