«Պարզ է, եթե իրենք նույն ուղիով շարունակեն, հայտնվելու են սխալ ճամբարում, դրա համար այս պահին փորձում են մի ճամբարից ուղղությունը փոխել մեկ այլ ճամբար։ Սակայն սա չի նշանակում, որ ունեն հստակ վեկտոր կամ հիմնական ռազմավարություն»։
• Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել դեռևս մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Երբ Ժիրայր Լիպարիտյանը հանդիպում և բանակցում էր Ադրբեջանի արտգործնախարար Վաֆա Գուլուզադեի հետ, ի դեպ, 11 անգամ: Լիպարիտյանը բանակցում էր առանց Արցախի, և այն, ինչ բանակցվում էր՝ անընդունելի էր Արցախի համար: