«Համարվում էսուր շնչառական վիրուսային վարակի սեզոնային վերելքիշրջան, և մենք ունենք այդ ամբողջ ծաղկեփունջը, որոնք մի քիչ մեզ հանգիստ էին թողել, իսկ հիմա գլուխ են բարձրացրել՝ կորոնավիրուսի նահանջի հետ կապված: Տարածված են մի շարք սուր շնչառական վիրուսներ՝ գրիպ H1N1, H3N2, ադենովիրուս: Քիչ-քիչ սկսում է ավելանալ նաև կորոնավիրուսը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը:
«Կրակեն» շտամը հետազոտությունների արդյունքում Հայաստանում դեռչի հայտնաբերվել»,- 168.am-ին հայտնեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (ՀՎԿԱԿ):
«Հայաստանում կորոնավիրուսի 6-րդ ալիքն է: Դեպքերը շատացել են, քանի որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել: Սակայն, ընդհանուր առմամբ աշխարհը գնում է սահմանափակումների թուլացման: Օրինակ, ԱՄՆ-ում վերջերս Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնները ուղեցույցները փոխեցին»։
Համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին՝ նշեց, որ Հայաստանում 6-րդ ալիքն է, որը պայմանավորված է նոր շտամի ձևավորմամբ: Այն իր ուժգնությամբ նման է 4-րդ ալիքին, թեթև չէ:
«Ինչպես գիտեք, եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ կերպով զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացման հետ նաև վարակի որոշակի ներթափանցություն նորից լինելու է։ Մենք զգոն կերպով հետևում ենք, և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման, ալիքների մեծացման։ Առաջիկա 2 շաբաթների ընթացքում արդեն կհասկանանք, թե արդյոք այս ալիքն ունի՞ ավելի տարածվելու միտում, թե՞ գնում ենք մի փոքր կայունացման»։