«Գիտեմ մարդիկ, որոնք պատրաստ են հացադուլի, պետք է բողոքի ցույցեր անել և ամեն կերպ իշխանություններին հասկացնել, որ սա անիմաստ չարիք, հանցագործություն կլինի մեր քաղաքի նկատմամբ։ Կառավարության անդամները պետք է մերժեն այս ծիծաղելի որոշումը։ Իմ տեղեկություններով, վերևներում զարմացել են նման որոշումից և ՔՊ-ական ավագանու անդամներից զանգել ու ասել են, որ կպայքարեն այս որոշման դեմ»,- շեշտեց նա։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Օղակաձև զբոսայգում վերանորոգումից հետո սրճարան, բնականաբար, լինելու է։ Սակայն պետք է հասկանալ այս պահին այգում եղած ընդհանուր պատկերը և այդ համատեքստում՝ եթե դրանց փոխարեն լինի պայմանական մեկ սրճարան, արդյո՞ք այդ մեկ սրճարանը խնդիր է։ «Հստակ կարող եմ հետևյալն ասել՝ այն ծրագիրը, որը նախնական […]
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հանրությանը հետաքրքրող՝ թենիսի կորտերը քանդելու և այլ վայր տեղափոխելու և դրան առնչվող այլ հարցերին: Նա նախ ասել է, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը և առհասարակ զբոսայգին ամբողջությամբ, ինչպես նաև մյուս բոլոր հանրային այգիները քաղաքապետարանի առաջնահերթություններում են այն տեսանկյունից, որ այն, ինչ հանրային տարածք է, պետք է ծառայի՝ որպես հանրային տարածք։