Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի քննիչները, ենթադրաբար, նրանց հատուկ ծառայությունների աշխատակիցները, աշխատում են նույն նպատակադրմամբ, երկուսին էլ միավորում է Ռուբեն Վարդանյանին ու մյուս հայ ռազմագերիներին ադրբեջանական բանտում պահելու նպատակը։
Պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն այսօր հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ հարուցված շինծու քրեական գործը եղել է գործող իշխանության քաղաքական պատվերը, որի հետևանքով 6 ամիս ապօրինաբար ազատազրկվել է և գտնվել կալանավայրում
Ապրիլի 15-ին քաղաքացի Սամվել Վարդանյանի ու Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել: Սամվելը Հակոբ Ասլանյանին անվանել էր «դավաճան վիժվածք», ինչին ի պատասխան՝ վերջինս հարձակվել էր Սամվել Վարդանյանի վրա:
2023թ. դեկտեմբերի 10-ին հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը STAND UP ձևաչափով, «Ոսկե հորթը» վերտառությամբ տեսանյութ հրապարակեց: 1 ժամ 26 րոպե տևողությամբ տեսանյութի հերոսն Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էր:
2018թ. գունավոր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը «ժողջանին» խոստացավ հաց ու տեսարաններ: Հացը չկար, տեսարաններ՝ լիքը: Այդ ժամանակաշրջանում էր, որ նա իրավապահ մարմիններից ու իր կառավարության անդամներից սկսեց պահանջել սենսացիոն մասկի-շոուներ, «բացահայտումներ» և հորինված բեմադրություններ: Գունավոր հեղափոխությունների ժանրը դա էր պահանջում:
Հայաստանի իրավական և դատաիրավական համակարգի դիտարկումն անհնար է ընկալել առանց լավ զարգացած հումորի առկայության, հակառակ պարագայում լուրջ հոգեբանական ցնցումներն անխուսափելի են:
2018թ. իշխանափոխությունից հետո փաշինյանական իշխանությունն իսկական որս սկսեց նախկին իշխանությունների տարբեր տրամաչափերի գործիչների նկատմամբ: Հարուցվեցին քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը չի հանգուցալուծվում մինչ այժմ: Հարուցված քրեական գործերով 5-6 տարի անց չկան դատավճիռներ, թեպետ, իհարկե, գտնվեցին քննիչներ, ովքեր փութաջանորեն սկսեցին նախաքննություն իրականացնել («Դե, տուն ենք պահում, ի՞նչ անենք…» պատճառաբանությամբ), ու որոշները մինչ այժմ իրականացնում են, դատախազներ, ովքեր պաշտպանում են մեղադրանքը, և, իհարկե, կան դատավորներ, ովքեր դակում են նախաքննության վճիռները: Փաստացի, նրանք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների թիվ մեկ գործիքը, որոնց միջոցով էլ «գործերը կարվում են»: