Նրա գործունեությունը մեծ էր նաև Հայոց ցեղասպանության շրջանում, ում ջանքերով ստեղծվեց Եղբայրական օգնության կոմիտեն և որբերի ու մազապուրծ եղած մեր հայրենակիցների օգնության համար կատարվեց ահռելի աշխատանք: Անգնահատելի է Գևորգ Ե Սուրենյանցի դերը Հայոց պատմության մեջ և հատկապես Սարդարապատի ճակատամարտի և մայիսյան հերոսամարտերի հաղթական գործում:
Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ անոմալիան ներկայիս հանդարտությունն է։ Արցախի կորստից, հայաթափումից հետո ու Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների պայմաններում քաղաքական դաշտն ընդամենը հերթապահ ներկայություն է ապահովում։ Հասարակությունը ամբողջության մեջ ապրում է միանգամայն այլ իրականությունում, որը կտրված է ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից։
Բաջանաղապետությունը, որի դեմ ժամանակին պայքարում էին բաջանաղաքաղց զանգվածները, այլևս վերացված է։ Վերացված է ոչ թե այն իմաստով, որ բաջանաղներն այլևս պաշտոն ու ատկատ ու տենդեր չեն ստանում, այլ որովհետև Հայաստանում այլևս չկան բաջանաղներ։ Մարդ բաջանաղներ։ Նամուս ու թասիբ ունեցող բաջանաղներ։
Արցախում կատարվող ողբերգությունը Հայաստանում գիտակցվում է ոչ ամբողջապես կամ գոնե ոչ բոլորի կողմից։ Խոսքը միայն իշխանության մասին չէ, որն ամբողջությամբ Արցախը հանձնել է Ադրբեջանին և հիմա զբաղված է դրա փաթեթավորմամբ։ Խոսքը նաև միայն ընդդիմության մասին չէ, որը թեև փորձեր է անում հանուն Արցախի պայքարի համար, բայց դեռևս շոշափելի հաջողության չի հասնում։ Խոսքն ավելի լայն համատեքստում հասարակության մասին է՝ իր բոլոր շերտերով, իշխանականներով ու ընդդիմադիրներով, չեզոքներով ու անտարբերներով, մտահոգներով ու անդարդներով։
Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և ապա կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, հետո միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի կամ բժշկական օգնության մասին, ապա միայն դիմում են անհրաժեշտ քայլերի:
Երեկ առավոտյան «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները խաղաղ անհնազանդության միջոցառումներ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ կարճ ժամանակով փակելով Բաղրամյան պողոտայի մի հատված։