Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ի դեմս նոփ-նոր պաշտոնեական առաջխաղացում ունեցած Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանի, բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:
Այսօր՝ առավոտյան 12.00-ից քննվում է նախաքննական մարմնի միջնորդությունը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորելու առնչությամբ:
Երեկ գիշերը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին սահմանային անձնագրային կետում թույլ չեն տվել դուրս գալ երկրից: Օդանավակայանում պարզ է դարձել, որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելափակված է:
Քիչ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այս պահին քննվում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին ազատությունից զրկելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին հարցը։ Միջնորդությունը ներկայացրել է նախաքննական մարմինը։