«Իմ երեխան հող է պահել։ Մեր ղեկավարներ ներկայացող մարդիկ երբեմն այնպես են իրենց պահում, այնպիսի բաներ են հրապարակում, որ տանել չեմ կարողանում։ Բոլորս էլ կարգավիճակ ունենք, յուրաքանչյուրն իր կարգավիճակում պետք է իրեն պահի, սակայն կան մարդիկ, որ իրենց վատ են պահում՝ թեթևսոլիկի նման։ Այդ մարդկանց վրա պատերազմը, այսքան կորուստները որևէ հետք չեն թողել»։
«Գորիսում Արսենիս դին չկար, Երևանում՝ Հերացիում, չկար, մեկ շաբաթ է պահանջվել, որ երեխուս դին գտնեմ՝ Ավանի դիահերձարանում էր, մի փոքր խուց է եղել, 5 դիակ էին դրել ու մոռացել էին։ Եթե ես չհետաքրքրվեի, երեխեքը այդպես էլ կմնային այնտեղ։ Հոկտեմբերի 9-ին հուղարկավորել եմ, երկու որդիներս էլ Եռաբլուրում են, նոյեմբերին Արսենս կդառնար 20 տարեկան»։
Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մարդիկ ամբողջ քաղաքում փակցրել են իր լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ փնտրում են ՀՀ ՄԻՊ-ին, ինչպե՞ս կմեկնաբանի այս երևույթը։