«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ Նյու Յորքում գտնվող «Թուրքական տուն»-ը մեծ հաշվով համարվում է թուրքական պետության տարածք, և հակահայկական, հակահունական, ինչ-որ տեղ՝ նաև հակաամերիկյան լոբբինգը հենց այդ շենքում է մշակվում:
«Հայաստանի իշխանություններն օգտագործելով այդ ամբիոնները, սկսել են գովազդել իրենց կուսակցության կարգախոսները, քանի որ նրանց համար ամեն ինչից վեր սեփական իշխանությունը պահպանելն է: Օգնո՞ւմ է այդ գործողությունը՝ իրենց իշխանությունը պահել, կգնան այդ գործողության, օգնո՞ւմ է այդ զիջումը՝ իշխանությունը պահել, իրենք կգնան այդ զիջման»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ Ալիևին զսպելու է պատմական արդարությունը:
«Այս պայմաններում է, որ հակառակորդը պարտադրելու է Հայաստանին ճնշումներ՝ շարունակելով Հայաստանից տարածքներ պոկելու քաղաքականությունը։ Իհարկե, Փաշինյանը փորձում է խաղաղության քողի ներքո հասնել նրան, որ ադրբեջանական զորքը դուրս գա Հայաստանից, բայց Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները խոսում են այն մասին, որ խաղաղության գործընթացը խաբկանք է, իսկ սահմանագծման և սահմանազատման անվան տակ Ադրբեջանը կտիրանա ՀՀ այն տարածքներին, որոնք ուզում է»,- ասաց նա։
168.аm-ի հետ զրույցում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն ԱՄՆ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, պայմանավորեց ընդամենը ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններով՝ ընդգծելով՝ շտապում են ինչ-որ թղթի ստորագրման հասնել՝ այդ ընտրություններին ընդառաջ՝ Բայդենի համար դա որպես հաղթաթուղթ ներկայացնելու նպատակով։
«Երբ գնում են բանակցությունների, սակարկելու ինչ-որ բաներ են ունենում, մենք այս պահին բանակցություններում սակարկելու որևէ բան չունենք։ Ստացվում է, որ պետք է գնան ու ենթարկվեն այն ամենին, ինչ իրենց թելադրում են։ Այնպես որ, ես որևէ ակնկալիք չունեմ և վաղուց չունեմ։ Կարծում եմ՝ այս վիճակում Հայաստանը երկխոսելու հեռանկար չունի»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։