Երկրի բոլոր իրական խնդիրները թողած՝ Նիկոլին պատկանող ՀԺ-ն օրերս մի հերթական «պերեդովիցան» էր հրապարակել՝ փորձելով հիմնավորել և արդարացնել ՔՊ-ի ներսից վերջերս պայթած թարախապալարի ողջ գարշահոտությունը։ Էլի չէի անդրադառնա իր նյութերի հիգիենային չհետևող և վաղուց որակազրկված այդ կայքի հրապարակմանը, եթե սեփական խայտառակությունները, անբարոյականությունը և ապօրինությունները կոծկելու համար նիկոլական պրոպագանդան կրկին չկառչեր ՀՀԿ-ի՝ նրանց սիրված տեղերից։
Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց`2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: