Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով սպառնալիք էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նիկոլ Փաշինյանի արձագանքն այս տեսանյութին չուշացավ, նախընտրական քարոզարշավի ժամանակ նա էլ հայտարարեց, թե կգտնի այդ անձանց և «կչոքացնի» ու «կկզացնի»։
«Սա ի՞նչ վերաբերմունք է կռվող տղաների նկատմամբ, ո՞վ է փախել, ցույց տվեք աշխարհում մեկ ազգ, որն իր տունը, հայրենիքը թողնում ու փախնում է, եթե նրան ցեղասպանության ու էթնիկ զտման չեն ենթարկում։ Աստծո վկայությամբ, մենք պայքարել ենք, պայքարել ենք մինչև վերջին վայրկյանը՝ մեր հայրենիքը, հողը փրկելու համար»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմում անհետ կորած և զոհված զինծառայողների բողոքի ակցիային՝ շեշտելով՝ մարդիկ պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը։