Արդեն մի քանի օր է՝ քննարկվում է Բյուրականում «Ցանկապատ» ներկայացման ժամանակ տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի «քարոզչությունը», որտեղ նա դերասանական անձնակազմից նախ պահանջում էր ասել, թե ինչ ուղերձ են փոխանցում հանդիսատեսին, ապա առաջ էր տանում այն միտքը, թե՝ «բավարարվեք ունեցածով»։
Հայաստանը գտնվում է չբարձրաձայնվող, արհամարհվող ճգնաժամում։ Դա հաղթահարելու համար, ի թիվս այլ անելիքների, գուցե առաջին հերթին՝ անհրաժեշտ է բազմաթիվ գաղափարների, հատկապես՝ կաղապարների, մտածողության, աշխարհայացքի և էլի շատ հասկացությունների վերարժևորում։ Սակայն դա անելուց առաջ, կենսականորեն կարևոր է «ցանկապատի կառուցումը» կամ ներքին սահմանազատումը, որի դեպքում՝ ամրագրելով անսակարկելի արժեքներն ու կառուցակարգերը, արտաքին սահմանազատումը կարող է սպասարկել ցանկապատից/սահմանից ներս գտնվող ամենայնի շահերի սպասարկմանը, և ոչ թե՝ հակառակը, ինչը տեղի է ունենում այսօր։