Պատահում է, որ մարդ արթնանում է լավ տրամադրությամբ, սակայն օրվա ընթացքում վրա է հասնում հոգնածությունը, քնկոտությունը և տրամադրության անկումը: Դա շուտ արթնանալու անհրաժեշտության արդյունքն է: Հաճախ մարդիկ, ովքեր բավարար չափով չեն քնել աշխատանքային օրերին, փորձում են այն կոմպենսացնել հանգստյան օրերին քնելու միջոցով: Սակայն դա չի փրկում, նշվում է The Times of India պարբերականում: