Հայաստանի տնտեսությունից կմնան ավերակներ
2025թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով 2022 թվականից ի վեր գրանցված ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 4.1%։ Դրա հիմնական պատճառը նախորդ տարիների բարձր տնտեսական աճին նպաստած հիմնական գործոնների ազդեցության էական թուլացումն է (որոշ գործոնների դեպքում՝ պարզապես զրոյացումը)։
Հայաստանի պետական պարտքը հատել է 13 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած 7 տարիներին պետական պարտքն ավելացրել է մոտ 7 միլիարդ դոլարով։ Տարին 1 միլիարդ դոլար։
Եթե գործող իշխանությունը շարունակի առաջնորդվել կարճաժամկետ շահերով՝ «անցքեր փակելու» մարտավարությամբ ու առանց երկարաժամկետ ռազմավարության, ապա ոչ միայն տնտեսական աճը, այլև պետության սոցիալական կայունությունը կարող է լրջագույն հարվածի տակ հայտնվել: Արդեն 7 տարի է, ինչ Փաշինյանն ու իր կառավարությունը փորձում են բոլորին մեղավոր կարգել իրենց իսկ ձախողումների մեջ, մինչդեռ պատասխանատվությունը միայն կառավարությանն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանինը։