Սյունիքի մարզի Խնածախ գյուղը, որը ուղիղ թշնամու նշանառության տակ է, բացի անվտանգային խնդիրներից, բախվել է ձմռան խնդիրներին։ Բանն այն է, որ գյուղը մասամբ է գազիֆիկացված, 12 տուն է միայն գազիֆիկացված, մնացած տները տաքացվում են փայտով, փայտ էլ քչերին է հաջողվում գնել։