«2018-ին Սերժ Սարգսյանը փրկեց այն տղաներին, ում կյանքը 2020-ին Նիկոլը խլեց». Տիգրան Վարդանյան

«Բազմիցս ասել ենք, որ այս կառավարիչները, որոնք կան ՀՀ-ում, հրաժարվել են Արցախից: Դրա մասին բացահայտ խոսում է և՛ Ռուսաստանը, և՛ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, և՛ ադրբեջանցիները, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը եկել է համաձայնության»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:

Անդրադառնալով իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, թե չեն կարող ռիսկի ենթարկել 3 մլն հայի՝ Արցախում ապրող 120 հազար հայերի համար, Տիգրան Վարդանյանը հետևյալն ասաց. «Իշխանական պատգամավորները 71-ն են կարծեմ. 71 խոշոր եղջերավոր պատգամավորի համար չպետք է 3 միլիոն 120 հազար հայերին վտանգի ենթարկել: Այդ մարդիկ արցախցիներին վերաբերվում են ոչ թե՝ որպես Արցախի Հանրապետության բնակիչներ, այլ՝ Ղարաբաղում ապրող բնակիչներ, որովհետև իրենց պատկերացմամբ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»:

Վարդանյանը նկատեց՝ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր հայ պետք է պատկերացնի, որ կարող էր իր երեխան լինել բլոկադայի մեջ. «Թող ոչ ոք չմտածի, որ Կասկադի սրճարաններում իրենք ապահովագրված են, որովհետև որևէ մեկը չի ասել, որ վաղը այդ հրթիռները հենց Կասկադում չեն ընկնելու, որևէ մեկը չի կարող հստակ ասել, որ Երևանի տարածքում չեն պայթի տարբեր ռումբեր, որովհետև այս իշխանությունը սեփական աթոռը պահելու համար պատրաստ է թույլ տալ, որ մի քանի սնարյադ Երևանում ընկնի: Բոլորը պետք է հասկանան, որ Արցախն է ՀՀ անվտանգության իրական երաշխավորը»:

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց՝ 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դագաղներով և սև ժապավեններով եկան իշխանության. «Եթե քաղաքական գնահատական տանք, 2018-ին Սերժ Սարգսյանը փրկեց այն տղաների կյանքը, ում կյանքը 2020-ին Նիկոլը խլեց: 2018-ին մենք շատ լավ հիշում ենք այն երիտասարդներին, ովքեր էյֆորիայի տակ դուրս էին եկել փողոց, ովքեր իսկապես ցանկանում էին էլ ավելի լավ պետություն ունենալ, այն երիտասարդներին, ովքեր խաբվեցին, ովքեր ուզում էին ավելի մարտունակ բանակ ունենալ, որովհետև տարիներ շարունակ իրենք լսում էին, թե նախկինները միայն թալանում են, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք: Այդ երիտասարդներն այդ հավատով էին դուրս եկել և այդ հավատով էլ 2020-ին պաշտպանում էին Արցախի Հանրապետությունն ու Հայաստանը: Իսկ ի՞նչ արեց Նիկոլը և նրա թրքահպատակ թիմը՝ սպանեցին այդ երիտասարդներին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս