168.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, անդրադառնալով հրապարակմանն ու այնտեղ բերված փաստարկներին, ասաց՝ իսկապես ինչ-որ տեղ զարմանալի էր, որ նման հարց առհասարակ առաջացել է:
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը պարբերաբար ծնել է հրատապ պատասխաններ պահանջող՝ հանրային կյանքին առնչվող հարցեր, առաջ բերել նորանոր խնդիրներ: Դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երբեմն անհնարին է եղել հետևել այդ հարցերը կամ խնդիրները լուծելու դասական մեխանիզմներին և մեթոդներին: