«Դրսում օգտագործելու մասին չեմ ասում, որովհետև դրսում էս մեր երկրի ղեկավարները սուբյեկտայնություն ընդհանրապես չունեն։ Իրենց հետ, ենթադրենք, ողջագուրվում են, բարևում, հյուրասիրում, պտույտներ են տալիս, բայց իրենք սուբյեկտայնություն չունեն․ ամենալավ օրինակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն ու հաջորդ օրը, թանաքը չչորացրած, Պակիստանի քվեարկության մասնակցությունը և Հայաստանի թեկնածության մերժումն էր»։
Երբեմնի սուր ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող, սյունյաց ողջույններով Նիկոլ Փաշինյանին Սյունիքից ճամփող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, փաստորեն, մեղմ ասած, դուր չեն եկել հասարակության մի հատվածի ննադատություններն իր հասցեին, երբ օրեր առաջ նույն այդ Նիկոլ Փաշինյանին նա ձեռքսեղմամբ դիմավորում էր Սյունիքում: