2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց, պահանջելով, որպեսզի ՀՀ իշխանությունն ապահովի իրենց՝ Հադրութ վերադարձը, և դա անի՝ Արցախի անկախությունը ճանաչելով:
«Կառավարությունը չի փոխում գոնե բանկերի գնահատման համակարգը, ենթադրենք՝ մարդը տուն է գտնում, բերում է, որպեսզի այն գնահատեն, դրա համար վճարում է։ Եթե տունը ցածր են գնահատում, ստիպված այլ տուն է փնտրում, ստացվում է՝ չեղած տեղից հավելյալ գումար է տրամադրում։ Այսինքն՝ որևէ որոշման մեջ չկա մի կետ, որ ասես՝ այս մի կետը բխում է տեղահանվածների շահերից»։
«Ընտրական գործընթացը մեկնարկում է քվեարկության օրը առավոտյան ժամը 08։00-ին, մեկ ժամ անց կտրվի ԿԸՀ-ի կողմից հաղորդագրություն ընտրությունների ընթացքի մասին, այնուհետև 3-ժամյա պարբերականությամբ կնշվի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Թե ինչպիսին կլինի մասնակցությունը, դա, բնական է, արդեն ընտրության օրը, ընտրական գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի դրա մասին դատողություններ անել կամ տեղեկություններ ստանալ»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։
Դեռևս օգոստոսի սկզբին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը գնացել էր Քաշաթաղի շրջան, հանդիպել Բերձորի, Աղավնոյի բնակիչների հետ և նրանց տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանի որ այդ տարածքներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո և Լաչինի միջանցքից դուրս են գալու ռուս խաղաղապահները։
Օգոստոսի 25-ին, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն առանց բնակիչների ամբողջությամբ հանձնվեցին թշնամուն, դրանից հետո Բերձորից և Աղավնոյից երկու տասնյակից ավելի ընտանիք հաստատվեց Սյունիքի մարզում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը՝ հավելելով.