Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո դոլարը Հայաստանում էապես արժեզրկվեց։ Նախկին 480-490 դրամից՝ վերջին երեք տարիներին ամերիկյան արժույթի փոխարժեքը գտնվել է հիմնականում 400 դրամից ցածր մակարդակում։
Չնայած դրան, իշխանությունները չեն պատրաստվում ինչ-որ կերպ մեղմել տնտեսության կորուստները։ Անցած տարի պետական բյուջեից 25 մլն դոլար տվեցին ՏՏ ոլորտին՝ որպես աջակցություն, իսկ մյուսներին անտեսեցին։ Թեև ՏՏ-ն, կարելի է ասել, դրամի արժևորումից տուժած՝ աջակցության ամենաքիչ կարիքն ունեցող ոլորտներից մեկն էր։
Դոլարի ավելցուկն ու փոխարժեքի անկումը լավ նախադրյալ է ստեղծել Կենտրոնական բանկի համար փող կուտակելու։ Վերջին ամիսներին ԿԲ տարադրամային պահուստները սկսել են ակտիվ աճել։ Հուլիսի 1-ի դրությամբ դրանք հասել են 3 մլրդ 415 մլն դոլարի։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանում գործող տարադրամի փոխանակման կետի առաջարկած՝ տարադրամի առուվաճառքի գները հուլիսի 16-ի դրությամբ, որոնք կտրուկ տարբերվում են մայրաքաղաքի մյուս փոխանակման կետերի առաջարկած գներից: