ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին, նշել է՝ Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
«ԵՄ-ն որոշում կայացնելիս նաև հաշվի է առնում արտաքին քաղաքական վեկտորը, որի հարցն աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակակից փուլում սուր է դրվում՝ կա՛մ դու Ռուսաստանի հետ չես և դատապարտում ես Ռուսաստանին, նրա գործողությունները, կա՛մ Ռուսաստանի հետ ես, և վերջ, ուստի ռուսական գործոնը ևս կա, հիմա այն բոլոր հարցերում կա կարծես։ Այնպես որ, երկխոսության մեկնարկը լավ է, բայց դա դեռ երաշխիք չէ, որ դրական արդյունք կլինի և կլինի արագ, քանի որ սա բազմաթիվ փուլեր ու հանգամանքներ ունի։