Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ ավտովթարի հետևանքով մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը։ Մրցույթում հաղթելուց հետո, դեռևս 2022 թվականին Վերան հյուրընկալվել էր 168TV-ի տաղավարում, որտեղ խոսել էր ոչ միայն մրցույթի, այլև իր սիրելի ծննդավայրի՝ Հադրութի ու Արցախի 44-օրյա պատերազմի մասին։ Վերան Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել էր ՊԲ […]
«Ինձ ասացին, որ զորամաս պայուսակով գնամ, ներքև իջնելուց հասկանում եմ՝ իրավիճակը լարված է, միայն հասցրեցի տանը զգուշացնել, որ՝ մի վախեցեք, բայց զգոն եղեք։ Դրանից հետո, ինչպես օրենքն է սահմանում, բոլորի հետ միասին բարձրացանք դիրքեր։ Արդեն սեպտեմբերի 27-ին, լույս 28-ի կողմերը առաջին հարվածները ստացանք, հրետանուց արդեն կրակում էին Հադրութ քաղաքի վրա, սա զարմանալի էր, որ առաջին հարվածները հենց քաղաքին էին ուղղված։ Երևի սա պայմանավորված էր նրանով, որ խուճապ առաջացնեն դիրքապահների շրջանում, քանի որ նրանց բոլորի ընտանիքները քաղաքում էին։ Պատերազմում առաջին զոհը մանկահասակ երեխա է եղել Մարտունի քաղաքում։