«Մեր տնտեսական ակտիվության հիմքը, լայն իմաստով, պարտքն է, և պետական պարտքի աննախադեպ աճ ունենք, համենայն դեպս, վերջին 5 տարիների դոմինանտ հատկանիշը տնտեսական կյանքի՝ պարտքի ավելացումն է: Պետական և արտաքին, և ներքին պարտքի աննախադեպ աճ է տեղի ունեցել, թեև հարաբերական առումով միշտ ասվում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերությունը կառավարելիության տիրույթում է, բայց դա վտանգավոր ռիսկային չէր լինի զարգացած երկրների պարագայում,- շեշտեց տնտեսագետը՝ նկատելով նաև, որ պարտք է ներգրավվել պարտք տալու համար,- Մեր արտաքին արժութային ռեզերվների մի մասը դրված է այլ երկրների և հատկապես՝ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի մեջ»:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տնտեսական աճի գրանցման գործում կառավարության գործոնը չնչին է: Նրա խոսքով՝ չնայած ներկա կառավարությունն իրեն է վերագրում բոլոր բարձր ցուցանիշերը, սակայն այդ տնտեսական ակտիվությունը ժամանակավոր է և պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով:
«Դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է, ընդ որում՝ բավականին կտրուկ: Այս ամենը տեղի է ունենում Արցախում ռազմական գործողությունների, անվտանգային սպառնալիքների ու ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների մեծացման արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սա դրամական շուկայի բնական արձագանքն է, ինչին ԿԲ-ն այս ընթացքում դեռևս չի միջամտում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, ի պատասխան Փաշինյանի այն շեշտադրմանը, որ 12.6 տոկոս տնտեսական աճը Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, նշեց՝ տնտեսական աճի պատճառն ամեժենևին էլ կապ չունի Կառավարության բարեփոխումների հետ. ավելին՝ հրապարակված վիճակագրական պաշտոնական թվերը հերքում են Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունները։