Հիսուս ծնվեց որպես բարի հովիվ, որ հովվի ու հավաքի Աստծո կորուսյալ հոտը: Եսայի մարգարեն Տիրոջ մասին գրել է. «Հովվի նման հովվելու է Իր հոտերը, Իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց Իր ծոցում…» (Եսայի 40:11):
Վեղարը կուսակրոն հոգևորականների գլխի ծածկույթ է, վրայից ծածկված սև քողով, որ մինչև մեջքն է իջնում: Վեղար լատիներեն velarium-քող, ծածկույթ է նշանակում: Այն սրածայր է, առջևի կողմից իջնում է մինչև հոնքերը, իսկ ետևի մասից՝ մինչև գոտկատեղը: