Ղարաբաղյան պատերազմի ծանր պարտությունից հետո, երբ իշխանության դիրքերը սկսել էին սասանվել, Նիկոլ Փաշինյանին սատարելու, քաղաքական աջակցություն ցույց տալու ու ժողովրդին փողով սիրաշահելու համար, դեռևս 2021թ., Եվրամիության պաշտոնյաները հայտարարեցին առաջիկա 5 տարիներին Հայաստանին 2.6 մլրդ եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրելու մասին։
Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ է խոսում կրթվելու ու սովորելու կարևորության մասին, բայց այդպես էլ ինքն ու իր ղեկավարած կառավարությունը ո՛չ կրթվում են, ո՛չ էլ մի բան սովորում։ 7 տարի մնացել են նույն դասարանում։ Մնացել են նույն անկարողների կառավարությունը, ինչպես կային 7 տարի առաջ, երբ նոր էին եկել իշխանության։