Վաղնջական եկեղեցում եղել են մի քանի եկեղեցական Հայրեր, որոնք գրել են ընդդէմ դիակիզման: Նրանց քննադատութիւնները հիմնականում ուղղուած էին հռոմէացիների դէմ, քանի որ առաջին քրիստոնեաները չէին ուզում ընդօրինակել այդ հեթանոսական սովորութիւնը: Սա բաւական ուշագրաւ է, քանի որ Հռոմում գոյութիւն ունէին այլ մեղսալի սովորութիւններ։ Ուստի եկեղեցու Հայրերն ուզում էին տեղեկացնել եւ զգուշացնել, որպէսզի քրիստոնեաները չընդօրինակեն դրանք: