ՀՀԿ ԳՄ անդամների ու Ամասիայի բնակիչների հանդիպման մասնակիցներին միավորող կարևորագույն հարցերը կրկին երկրի անվտանգությունն էր ու դրանից բխող հետևանքների գիտակցումն արթնացնելը: Հավաքվել էին, որպեսզի միասին տարբերակ գտնեն՝ դրանցից խուսափելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամների 7 մարզեր կատարած այցերի ընթացքում քննարկվել են ամենատարբեր օրակարգային խնդիրներ՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալական: Այս անգամ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչների հետ հանդիպեցին: Մարզային այցելությունների նպատակն է՝ հենց տեղում լսել մարդկանց երկրում առկա խնդիրների և ստեղծված իրավիճակի մասին, նրանց կարծիքն ու մոտեցումներն իմանալ հնարավոր սպառնալիքները միասնաբար կանխելու ու դրանց դեմ պայքարելու համար: