Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանն ուշադրությամբ հետևում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի քայլերին։ Ասում է՝ իր համերկրացի Նիկոլ Փաշինյանին երբևէ Առաքելական եկեղեցին չի հետաքրքրել, հետևաբար՝ եթե հիմա որոշել է նման հակաեկեղեցական արշավ սկսել, նշանակում է՝ ցայտնոտի մեջ է։
Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը չի հավատում, որ իր համերկրացի Նիկոլ Փաշինյանն իր հռչակած «խաղաղության պայմանագրով» Հայաստանին խաղաղություն կբերի։ Ասում է՝ քանի անգամ էշով է եկել Երևան՝ փորձելով Նիկոլ Փաշինյանին տուն տանել ու երկիրը փրկել աղետից՝ չի ստացվել, իրեն բերման են ենթարկել, հետո բաց թողել, ու ստիպված առանց Նիկոլ Փաշինյանի է վերադարձել Իջևան։
«Սուտ լուրերը հիմնականում տարածվում են այն մարդկանց կողմից, որոնք լավ գիտեն, որ իրենք կեղծում են։ Իշխանությունը «ղալաթ» է անում, իրենք բոլորից լավ գիտեն, որ այսօր Տավուշին ավելի մեծ վտանգ է սպառնում, այդ թվում՝ Հայաստանին»։