ուրքիայի դիվանագիտական կորպուսը գրեթե չի փոխվել՝ բացառությամբ ղեկավար կազմի։ Տեսնում ենք, որ նախկինում հայ-թուրքական գործընթացում ակտիվ դերակատարում ունեցած փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին դարձրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար։ Այսինքն՝ նրա կուրսը շարունակվում է այլ մակարդակով։ Թուրքիան ունի մասնագիտական, փորձառու և համակարգված դիվանագիտական կորպուս։ Իսկ Հայաստանում ամեն ինչ հակառակն է։
Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։